Մահացել է «Աղջիկներ» ֆիլմի դերասանուհի Նադեժդա Ռումյանցևայի ամուսինը՝ խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը։

SHOT Telegram ալիքի տվյալներով՝ մահվան պատճառը քրոնիկ հիվանդությունների և դեմենցիայի հետևանքներն են եղել։

Աղբյուրի տվյալներով՝ 93-ամյա Վիլլի Խշտոյանի դին Մոսկվայի Աերոպորտ շրջանի Չերնյախովսկի փողոցի բնակարանում հայտնաբերել է նրա առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Կարինան։

Վիլի Խշտոյանը խորհրդային դիվանագետ էր, ԽՍՀՄ ներկայացուցիչ Եգիպտոսում և Մալայզիայում, «Վնեշպոսիլտորգ»-ի նախագահ, դերասանուհի Նադեժդա Ռումյանցևայի ամուսինը, ով հայտնի է «Աղջիկներ», «Բենզալցակայանի թագուհին», «Բալզամինովի ամուսնությունը» ֆիլմերում իր դերերով։ Նրանք ամուսնացած էին 42 տարի և միասին երեխաներ չունեին։