Ստամբուլում փակ հանդիպում է տեղի ունեցել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բարաքի և Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ Շարաայի միջև։

Ըստ դիվանագիտական աղբյուրների, բանակցությունները կենտրոնացած են եղել Գազայում հրադադարի հեռանկարների, Սիրիայում իրավիճակի կայունացման, ինչպես նաև տարածաշրջանային դիվանագիտության մեջ Թուրքիայի դերի վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպումն անցել է Անկարայի միջնորդությամբ և առանց լրատվամիջոցների մասնակցության։