Ռուսաստանի «Ուրալի» ֆուտբոլիստ Էդուարդ Թաթոյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականում, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանա մինչեւ 2013 թ. աշնանային զորակոչը:
Հարցը ներառված է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում: Նշենք, որ Է. Թաթոյանը հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 2011 թ. հոկտեմբերի 19-ին:
Չի բացառվում, որ հանդես գա նաեւ ազգային հավաքականի կազմում:




























