Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հինգշաբթի անսպասելի այցով ժամանել է Կիեւ։ Նա մտադիր է տեղում ծանոթանալ իրավիճակին եւ Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել նոր ռազմական օգնությունը, հաղորդել է DPA գործակալությունը։
«Մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի այն կարողանա պաշտպանվել եւ գտնվի այնպիսի դիրքում, որ Ռուսաստանը պատրաստ լինի լուրջ բանակցությունների»,- ասոլ է Պիստորիուսը։ «Իհարկե, կքննարկվի այն, թե ինչպիսին կլինի Գերմանիայի եւ այլ եվրոպական աջակցությունն ապագայում, ինչ կարող ենք անել, օրինակ, արդյունաբերական համագործակցության ոլորտում, ինչպես նաեւ այլ օգնության առումով»,- հայտնել է նա։
Գերմանիան Ուկրաինա զենքի երկրորդ խոշոր մատակարարն է Միացյալ Նահանգներից հետո։ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Գերմանիան Կիեւին տրամադրել է տարբեր տեսակի օգնություն՝ ավելի քան 40 մլրդ եվրո արժողությամբ։





























