Չինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է այն լուրջ հետևանքներով, որոնց կարող են հանգեցնել նման գործողությունները։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին, հակասությունների սրմանը և հակամարտության ընդլայնմանը», - ասել է նա։

Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մեղմացման գործում, ասել է Լին Ցզյանը։

«Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրումը չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին։ Չինաստանը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնարկել ավելի շատ գործողություններ, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կխուսափեն լարվածության հետագա սրումից։ Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ իրավիճակը մեղմելու համար», - ասել է նա։