Ավստրիացի մասնագետ Շտեֆան Վեբերը (մասնագիտացել է գրագողության հայտնաբերման մեջ) կասկածել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին գիրք գրելիս այլ մարդկանց նյութերը ոչ կոռեկտ ձեւով օգտագործելու մեջ, հաղորդել է Berliner Zeitung թերթը։
Վեբերը պարբերականին է տրամադրել իր 22 էջանոց եզրակացությունը։ Նա վերլուծել է Մերցի 2002թ. «Mut zur Zukunft. Wie Deutschland wieder an die Spitze kommt» գիրքը (կարելի է թարգմանել որպես «Քաջություն ապագայի առջեւ. ինչպես Գերմանիան կվերադարձնի առաջնորդական դիրիքերը»)։ Մասնագետը նշել է, որ հանդիպել է 25 հատվածի, որոնք պարունակել են մեջբերումների կանոնների խախտումներ՝ «տեքստի գրագողության տեսքով»։
Ավստրիացի փորձագետը թվարկել է այն անձանց, որոնցից, իր կարծիքով, Մերցը պատճենել է։ Նրանց թվում են լոբբիստ Ֆրիդրիխ ֆոն Հոյզինգերը, լրագրող Մարտին Սպիվակը, տնտեսագետ Բուրկհարդ Վեները եւ Բավարիայի նախկին վարչապետ Էդմունդ Շթոյբերը։
Ինչպես գրել է Berliner Zeitung-ը, ՔԴՄ-ում առայժմ չեն պատասխանել թերթի հարցմանը Վեբերի եզրակացության արձագանքի մասին։





























