Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) վերջին գնահատականներով, Իրանի կողմից Իսրայելի վրա գիշերային գրոհների ընթացքում ընդհանուր առմամբ արձակվել է 70 բալիստիկ հրթիռ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Times of Israel-ը։

Հրթիռներն արձակվել են երեք ալիքով՝ երեկոյան ժամը 11-ին, գիշերը 2-ին և 2:55-ին, ինչը համընկել է տասնյակ անօդաչու թռչող սարքերի արձակման հետ։

Մեկ արկը խոցել է Թամրա քաղաքի բնակելի շենքը՝ սպանելով չորս խաղաղ բնակչի, մեկ այլ արկ հարվածել է Բաթ Յամին, որտեղ զոհվել է առնվազն վեց խաղաղ բնակիչ և վիրավորվել գրեթե 200 մարդ, ևս մեկը՝ Ռեհովոտին, որտեղ վիրավորվել է 40 մարդ։

ՑԱԽԱԼ-ը նշել է, որ առայժմ Իրանի հարձակումները «չեն համապատասխանում ելակետային սցենարին» կամ նրան, ինչ Իսրայելի պաշտպանության բանակն ակնկալում էր Իրանի հետ պատերազմում։

Իսրայելի պաշտպանության բանակը կանխատեսել էր շատ ավելի մեծ թվով զոհեր և ավելի զգալի վնաս։

Համարվում է, որ Իրանը դեռևս հազարավոր բալիստիկ հրթիռներ ունի։