Իրանը «երբեք չպետք է միջուկային զենք ունենա», կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին։

Պարզաբանվում է, որ այս մասին Մերցը հայտարարել է Օմանի սուլթան Հայթամ բեն Թարիք ալ Սաիդի հետ զրույցի ընթացքում։

Զրույցի ընթացքում երկու առաջնորդներն էլ համաձայնել են «հակամարտության տարածումը կանխելու» անհրաժեշտությանը, ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսի հայտարարության մեջ։