Սպիտակ տունը քննարկում է Վաշինգտոնին «մտահոգող» ևս 36 երկրների քաղաքացիների մուտքի արգելքի հարցը։
Reuters-ը հղում է անում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներքին դիվանագիտական հեռագրին, որը ստորագրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Տեքստում նշվում է, որ այդ երկրներից մի քանիսի քաղաքացիներ Միացյալ Նահանգներում մասնակցել են ահաբեկչական գործողությունների կամ «հակասեմական և հակաամերիկյան գործունեության»։
DW-ի փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկված մյուս երկրները չեն նպաստել իրենց քաղաքացիների արտաքսմանը Միացյալ Նահանգներից, ինչպես ցանկանում էր ամերիկյան վարչակազմը, կամ չունեն «իրավասու կամ համագործակցող կառավարություն՝ հավաստի անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար»։ Վերջապես, որոշ այլ երկրների կողմից տրված անձնագրերը Վաշինգտոնը համարում է «կասկածելի անվտանգություն»։
36 երկրների ցանկում, որոնց քաղաքացիներին երկու ամսից կարող է արգելվել մուտք գործել Միացյալ Նահանգներ, ներառված են՝ Անգոլա, Անտիգուա և Բարբուդա, Բենին, Բուրկինա Ֆասո, Բութան, Վանուատու, Գաբոն, Գամբիա, Գանա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ջիբութի, Դոմինիկա, Եգիպտոս, Զամբիա, Զիմբաբվե, Կաբո Վերդե, Կամբոջա, Կամերուն, Կոտ դ'Իվուար, Ղրղզստան, Լիբերիա, Մավրիտանիա, Մալավի, Նիգեր, Նիգերիա, Սան Տոմե և Պրինսիպի, Սենեգալ, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա, Սիրիա, Տանզանիա, Տոնգա, Տուվալու, Ուգանդա, Եթովպիա և Հարավային Սուդան։
Ավելի վաղ, ԱՄՆ-ն արգելք էր դրելԱֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար մուտքի վրա։





























