ԱՄՆ Պետդեպարտամենտն Իսրայել, Արևմտյան Ափ և Գազայի ճանապարհորդելու նախազգուշացումը բարձրացրել է մինչև 4-րդ մակարդակ՝ «չճանապարհորդել», հաղորդում է ABC News-ը։

Զգուշացումը հնչել է այն բանից կարճ ժամանակ անց, երբ Պետդեպարտամենտը թույլատրել է ԱՄՆ կառավարության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների կամավոր մեկնումը՝ «տարածաշրջանում անկայուն և անկանխատեսելի անվտանգության իրավիճակի պատճառով»։