ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդարդարձել է գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործընթացներին.

«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է  Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի  և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար: 

Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը  կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել  հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին: Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլ դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:

Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին`Սամվել Կարապետյանին, նրա ընտանիքին և կոչ եմ անում ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուներին գործել օրենքի ու տրամաբանության շրջանակներում»,–գրել է նա: