Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, թե այս ձմռան ընթացքում Թուրքիայում կրկին H1N1 վարակի` խոզի գրիպի վարակման դեպքեր են արձանագրվել:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` Թուրքիայի առողջապահության նախարարության պատասխանատուն նշել է, թե իրենք մշտապես հետեւում են սեզոնային վարակներին` շեշտելով, որ այս ձմռանը հանդիպել են խոզի գրիպի դեպքեր, սակայն դրանք շատ թեթեւ են եղել եւ կարիք չկա անհանգստանալու:
Նշենք, որ 2009-2010 թվականների ընթացքում Թուրքիայում խոզի գրիպի հետեւանքով մահացել է 656 հոգի:



























