Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Դիեգո Մարադոնային հաջող կերպով վիրահատել ենԴուբայի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է նրա դուստր Դալման:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄԷ-ի «Ալ-Վասլ» ակումբի 51-ամյա մարզիչը իր թիմի հերթական մարտից հետո վատ է զգացել եւ հաջորդ օրը նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները ֆուտբոլի համաշխարհային աստղի երկամներում քարեր են հայտնաբերերլ:

Նույն օրն էլ վիրահատել են: Սպասվում է, որ արդեն այսօր` հունվարի 16-ին, Դ. Մարադոնային հիվանդանոցից դուրս կգրեն, հաղորդում է rbc-ն: