Ամերիկայի Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում տեղի է ունենցել զանգվածային սպանություն: Քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 4 սպանվածների մարմիններ, որոնց թվում` նաեւ երեխաների: Եւս մեկ մարդ ծանր վիրավորված է եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Associated Press-ի տվյալներով` ոստիկանները դեպքի վայր են ժամանել` բնակարաններից մեկում աղմուկի մասին հաղորդագրություն ստանալով: Բնակարանից քիչ հեռու նրանք հայտնաբերել են դանակից ստացած վերքերով տղամարդու: Ներս մտնելով բնակարան` ոստիկանները հայտնաբերել են նաեւ կնոջ, տղամարդու եւ 2 երեխաների (մեկուկես եւ 3 տարեկան) դիակներ: Նրանք բոլորն էլ մահացել էին կրակոցի հետեւանքով:
Ըստ նախնական տվյալների` կինը կրակել է իր տղային եւ աղջկան եւ վիրավորել ամուսնուն: Նա նաեւ կրակել է այն տղմարդու վրա, որին գտել էին բնակարանում, բայց նրա ինքնությունը դեռ հայտնի չէ: Դրանից հետո կինն ինքնասպան է եղել:




























