ԱՄՆ-ում «Ոսկե գլոբուս» են շնորհել` Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի Հոլիվուդյան մրցանակը (HFPA):
2011 թվականի լավագույն դրամա անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալեքսանդր Փեյնի «Հետնորդները» կինոնկարը: Լավագույն ռեժիսորի մրացանակն ստացել է Մարտին Սկորսեզեն` «Ժամանակի պահապանը» («Hugo») ֆիլմի համար:
«Հետնորդները» ֆիլմում գլխավոր դերակատար Ջորջ Քլունին մրցանակ է ստացել որպես լավագույն դերասան: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Մերիլ Սթրիփը` «Երկաթյա լեդի» ֆիլմում դերակատարման համար:
Միշել Խազանավիչուսի «Արտիստը» ֆիլմը, որն արդեն հավաքել էր 2011 թվականի մրցանակների մի ամբողջ փունջ, մրցանակ է ստացել «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում:
Առաջին պլանի դերասան անվանակարգում «Ոսկե գլոբուս» են ստացել Միշել Ուիլյամսը, որը խաղացել է, «7 օր եւ գիշեր Մերիլինի հետ» ֆիլմում, եւ Ժան Դյուժարդենը (Jean Dujardin)`«Արտիստում» դերակատարման համար:
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Տինտինի արկածները», իսկ լավագույն օտարալեզու ֆիլմ` իրանական «A Separation»-ը:
Ինչպես նաեւ հատուկ մրցանակ է շնորհվել, որն ստացել է դերասան Մորգան Ֆրիմենը, հայտնում է Lenta.ru-ն:




























