Մեծ Բրիտանիայում յուրօրինակ ցուցահանդես է բացվում` դրանում ներկայացված կլինեն հայտնի կինոհերոս Ջեյմս Բոնդի ավտոմեքենաները: Ցուցահանդեսը նվիրված է ֆիլմի 50-ամյակին: Այս կապակցությամբ դրանում 50 ցուցանմուշ է ներկայացվելու:

Այցելուներին կներկայացվեն ոչ միայն տասնյակ հատուկ մեքենաներ, այլեւ մոտոցիկլներ, ինքնաթիռներ եւ նույնիսկ սուզանավ:

Ուշադրության կենտրոնում է  Goldfinger ֆիլմի երկնագույն  Aston Martin-ը, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: