Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը մասնակցելու է «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի «Euromoney»» համաժողովին:
Պատվիրակության կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը եւ ֆինասական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:



























