Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ անցակետը` «Վերին Լարս»-ը փակվել է եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին հաղորդում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունից:
«Եղանակային պայմանների, ուժեղ ձյան եւ ձնարբուքի հետ կապված հունվարի 16-ից վրացական կողմից ժամանակավորապես դադարեցվել է ուղեւորական, բեռնատար մեքենաների շարժը «Վերին Լարսի» անցակետով»,-ասված է հաղորդագրության մեջ, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Ձնարբուքը եւ սողանքների վտանգը պահպանվում է նաեւ Ռուսաստանն ու Անդրկովկասը կապող մյուս ճանապարհի վրա, որը փակ է հունվարի 15-ից: Վատ տեսանելիությունը, որը պայմանավորված է չդադարող տեղումներով, հնարավորություն չի տալիս վերացնել ավելի վտանգավոր հրաբխային օջախները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























