Ռուսաստանցի Կատյա Ժարկովան մերկացել է PLUS Model ամսագրի համար` ցույց տալով, որ կինը ցանկացած մարմնով էլ կարող է իրեն հարմար զգալ:  Կատյայի «մարմնի ձեւերը» հեռու են մոդելային լինելուց, սակայն լիովին համապատասխանում են  տղամարդկանց մեծ մասի ճաշակին, ովքեր այդ մասին խնամքով թաքցնում են:

Լուսանկարներից մեկում Կատյան իր գրկում է պահում պոդիումի աղջիկներից մեկին, եւ նրա փարթամ մարմինը գրեթե ծածկում է նիհարիկ մոդելին:

Մյուս լուսանկարում Ժարկովան չափում է իր բարեմասնությունները, իսկ լուսանկարը մակագրված է. «20 տարի առաջ մոդելը կշռում էր միջին կնոջից 8%-ով պակաս, հիմա`  23%-ով»:

Մեկ այլ լուսանկարում Կատյան ցուցադրում է իր «ռուբենսյան» մարմնի ճկունությունը:

Ֆոտոների շարքը կոչված է ուշադրություն  հրավիրել անորեքսիայի խնդրին եւ այն փաստին, որ նորաձեւության խանութներում գրեթե հնարավոր չէ հագուստ գտնել մոդելային արտաքին չունեցող կանանց համար:

Եկատերինա (Կատյա) Ժարկովան 2009թ-ին դարձել է  «Քաղցր կինը» մրցույթի հաղթող:  PLUS Model ամսագրի համար նրան լուսանկարել է ամերիկացի  հայտնի  ֆոտոգեղանկարչիչ Վիկտորյա Ջանաշվիլին, գրում է  NEWSru.com-ը: