Բրիտանացի Ռիչարդ Աշթոնը երբեք չի մոռանում եւ չի կորցնում իր անձնագիրը, քանի որ այն դաջված է նրա մեջքին:
Տեսնելով դաջվածքը` Ռիչարդի ընկերուհին սկզբում կարծել է, թե նրա գլխի հետ ամեն ինչ չէ, որ կարգին չէ, սակայն հետո ոչ միայն սովորել է դրան, այլեւ նույնիսկ զվարճալի է համարում:
Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, անսովոր «փաստաթուղթը» նույնիսկ գործում է: Մի անգամ Ռիչարդին հաջողվել է դաջվածքի միջոցով գումար հանել բանկից:
Ավստրալիա կատարած ուղեւորության ժամանակ Աշթոնի փողերը վերջացել են: Նա գնացել է իր բանկի ավստրալական մասնաճյուղ եւ «փաստաթղթի» օգնությամբ գումար հանել: Ճիշտ է, գանձապետուհին սկզբում տարակուսանքով է նայել նրան, սակայն հետո նախընտրել է մեջքին դաջված տվյալները եւ նրան տվել 50 դոլար:




























