Լոս Անջելոսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի»` Հոլիվուդում օտարերկրա մամուլի ասոցիացիայի մրցանակաբաշխությունը, որը «Օսկարից» հետո իր նշանակությամբ երկրորդն է կինոաշխարհում: «Ոսկե գլոբուս»-ն իզուր չեն «Օսկարի» գլխավոր փորձ անվանում: Շքեղությունն զգացվում է ամենուր` ներառյալ աստղերի զգեստները: Գործածվում են լավագույն զարդերը, յուրաքանչյուր կոշիկի կամ պայուսակի գներն այստեղ հասնում են տասնյակ հազարավոր դոլարների, այստեղ զգեստները դիզայներների իսկական գլուխգործոցներ են: Այս տարի աստղերի հագուստներն այնքան կատարյալ էին, որ մնում է միայն հիանալ նրանցով: Չնայած դրան` առանց մի քանի նորաձեւական անհաջողությունների, իհարկե, ամեն ինչ չանցավ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Կարմիր գորգի համար աստղերը հագնվել էին հարսնացուի նման: Գերակշռում էին պայծառ գույները` սպիտակի, բաց ոսկեգույնի, փղոսկրի գույնի բոլոր երանգները: Հարսնացուների շարքում էին Անջելինա Ջոլին, Նիկոլ Քիդմանը, Քեյթ Բեքինսեյլը, Շառլիզ Թերոնը, Էլ Մաքֆերսոնը, Հայդի Քլումը, Լինդսի Լոհանը եւ այլք:
«Ոսկե գլոբուս-2012»-ի մեկ այլ ուղղությունն արծաթագույնն էր:
Կարմիր եւ սեւ երեկոյան զգեստների դասական գույները երբեք նորաձեւությունից դուրս չեն: Եւ եթե աստղերը սեւ գույնը ներկայացրել են առանց տարբերակների, ապա կարմիր գույնի առումով շատ մտահղացումներ են իրականացվել: Ջորջ Քլունիի ընկերուհի Սթեյսի Քիբլերը կարմիր զգեստով է եկել, Նաթալի Փորթմանը` ֆուկսիա ծաղկի գույնի զգեստով, Ռիզ Ուիզերսփունը` մուգ գինեգույն:
Եվ վերջապես, կարմիր գորգի նորությունը կանաչ գույնն էր: Այս գույնը մեծապես գերիշխում էր զգեստներում, եթե ոչ ամբողջական, ապա գոնե մի մասն էր կազմում:
Առաջվա նման նորաձեւ են ժանյակն ու թափանցիկությունը: Նուրբ նախշերն ու թափանցիկ զգեստները բացահայտում էին հանդիսատեսին այն, ինչը ոչ ոք չէր կարող տեսնել: Եւ այս ամենն ավելի նրբագեղություն էր հաղորդում աստղային գեղեցկուհիների զգեստներին:




























