Թուրքիայում ԱՄՆ-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով «Երուսաղեմի բանակ» կոչվող զինված ահաբեկչական խմբավորման անդամները կրկին մտել են Թուրքիա:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, այս մասին Թուրքիայի անվտանգության մարմինններին են հայտնել ԱՄՆ հետախոզական ծառայությունները:
Նշվում է, որ «Երուսաղեմի բանակ»-ը Թուրքիայում քաոս ստեղծելու նպատակով տարիներ առաջ մի շարք գործողություններ էր իրականացրել:



























