Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, հունվարի 16-ին, ժամը 17.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15, 16 եւ 17 տարեկան 4 երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք հունվարի 12-ին «Նոր Զովք» խանութից գողացել են 50.000 դրամ ընդհանուր արժողության խմիչք:

Կատարվում է նախաքննություն: