Սանկտ-Պետերբուրգում ավազակությունների գործով քրեական գործերի մեծ մասը էթնիկական հանցագործություններ են` ադրբեջանական եւ միջինկովկասյան (Դաղստան, Ինգուշեթիա եւ այլն) խմբավորումները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Անդրեյ Լավրենկոն:

Նրա խոսքով, այդ խմբավորումների անդամները գործում են ինչպես 90-ականներին` շորթումներ, առեւանգումներ եւ հայրենակից գործարարների սպանություններ: «Եւ իրավիճակն էլ վատթարանում է: 3-5 տարի առաջ նման հանցագործությունները եզակի էին, իսկ այժմ ուղղակի հոսք է դարձել: Էթնիկ համայնքները փակ են եւ նախընտրում են անձամբ լուծել խնդիրները: Ուստի բացահայտել ու հետաքննել նման գործերը բարդ է, շփում չկա»,- ասել է նա:

Նա ընդգծել է, թե զսպող գործոններից զուրկ ապօրինի ներգաղթյալները կարող են լուրջ խնդիրներ հարուցել: «Օրինակ, բռնաբարությունների կեսից ավելին` առավել դաժան, ցինիկ եւ հանդուգն, իրականացվում է ապօրինի ներգաղթյալների կողմից: Նրանք իրենց շատ հանդուգն են պահում: Վերջերս ադրբեջանական ավազակախմբերից մեկի պարագլուխը դատարանում հայտարարեց, թե մեղադֆրական եզրակացությունը հարկ է թփարգմանել ադրբեջաներեն: Նա Ռուսաստանում է ապրում արդեն 20 տարի, այստեղ քոլեջ է ավարտել, ռուս կին ունի, անգամ չի կարդում ադրբեջաներեն: Սակայն պահանջեց: Եւ այժմ մենք պետք է 3,5 մլն ռուբլի ծախսենք այդ նպատակով»,- ասել է Լավրենկոն «Կոմերսանտին»: