Ադրբեջանական ընդդիմությունը` «Հասարակական պալատը», քննարկում է մասսայական բողոքի ակցիաներ սկսելու հարցը: Այդ մասին հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները: «Հասարակական պալատի ղեկավարությունը երկու դիրքորոշում ունի: Քննարկվում է փետրվար կամ մարտ-ապրիլ ամիսներին ակցիաներ սկսելու հարցը: Երկրում սեփականության իրավունքի խախտման դեպքերն ավելացել են, տաքսու հազարավոր վարորդներ, Տրանսպորտի նախարարի որոշմամբ, փաստացի գործազուրկ են մնում: Կան նաեւ բազմաթիվ այլ խախտումներ: «Հասարակական պալատը» բարձրաձայնելու է դժգոհ սոցիալական տարրերի խնդիրները»,-գրում է «Յենի Մուսավաթ»-ը:
Նշենք, որ Ադրբեջանում «Հասարական պալատ» ընդդիմադիր ուժը ձեւավորվել է 2010-ի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ ընդդիմադիր ուժը միավորում է Ադրբեջանի ժողովրդական ճակատ, «Մուսավաթ» եւ ընդդիմադիր այլ կուսակցությունների:




























