Երեւանում, այսօր` հունվարի 17-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Կիեւյան փողոցի թիվ 22 շենքի 55-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության դիսպետչերը: Փրկարարները, հարազատների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են 84-ամյա Կլարա Գալոյանին, ում պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:




























