Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը չի պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի որոշմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու իր եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը եւ նրա փոխարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը:
«Դա անհեթեթություն է: Ես ինքս առավոտյան եմ տեղեկացել լրատվամիջոցներից այդ մասին: Բացի դրանից նախագահը չի որոշում, թե ով պետք է պատգամավոր դառնա, դա ժողովուրդն է որոշում: Ես ինքս նման ցանկություն, ոչ ունեցել եմ, ոչ էլ կարծում եմ, կունենամ: Ավելին` նույնիսկ նման հարցեր չեն քննարկվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքեց Լեւոն Սարգսյանը:




























