14 երեխաների հայր ամերիկացին պնդում է, որ երբեք սեքսով չի զբաղվել: Լրատվամիջոցները նրա մասին իմացել են, երբ Սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչությունը պահանջել է փակել նրա բիզնեսը: Պարզվել է, որ 36-ամյա ծրագրավորող Թրենթ Արսենոն տանը «սերմնահեղուկի բանկ» էր պահում: Գերատեսչության գնահատականով, Արսենոյի առաջարկած «ապրանքը» չէր համապատասխանում ընդունված չափորոշիչներին:
Բայց Թրենթի նկատմամբ հետաքրքրությունն աճել է Անդերսոն Կուպերի Anderson թոք շոուից հետո:
Հաղորդման ընթացքում Արսենոն հայտարարել է, թե 14 երեխաների կենսաբանական հայրն է, սակայն երբեք սեքսով չի զբաղվել: Դոնորը հավաստիացրել է, որ 40 տարեկանում, երբ իր երեխաների թիվը կարող է հասնել 15-ի, ինքը դեռ կույս կմնա: Հանդիսատեսները,
հիմնականում կանայք, ծափահարել են, ի պատասխան Արսենոն նշել է, թե դրանում հիանալու ոչինչ չկա, հաղորդում է NEWSru.com-ը:




























