Հնդկաստանի հանրապետության  օրվա 63-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակում «Հայ-հնդակական բարեկամություն» ՀԿ-ն  Հայաստանում  Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ նախաձեռնել է «Հնդկաստանը հայերի աչքերով» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը տեղի կունենա Նարեկացի արվեստի միությունում, եւ կշարունակվի 3օր՝ հունվարի 20-ից մինչեւ հունվարի 22-ը:

Այս ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հնդկաստանի մշակութային եւ պատմական հրաշքները՝ պատկերված Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից: Յուրաքանչյուր տարի բազմաթիվ հայեր են այցելում   Հնդկաստան՝ տարբեր նպատակներով: Լինի դա զբոսաշրջիկ, ուսանող կամ գործարար՝ նրանք տեսախցիկի միջոցով Հնդկաստանից իրենց հետ բերում են հիշողություններ: Դրանք իրենց սեփական պատկերացումներն են Հնդկաստանի մասին, որոնցով կիսվում են իրենց մտերիմների հետ:

Ի լրումն, այս միջոցառումը կհամախմբի բոլոր նրանց, ովքեր սիրում են հնդկական մշակույթը եւ չեն ուզում բաց թողնել հնդկական մշակույթի հետ շփվելու հնարավորությունը: Բացի այդ, սա Հայաստանում հայ-հնդկական ամբողջ համայնքի համար միավորվելու եւ մտքեր ու տպավորություններ փոխանակելու եւս մեկ պատճառ կլինի:

Ցուցահանդեսի բացման արարողության գլխավոր հյուրը կլինի Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: