Եթովպիայի կառավարության ներկայացուցիչ Բերեքեթ Սիմոնը նոր տեղեկություններ է հաղորդել երկրի հյուսիս-արեւելյան հատվածում զինյալների հարձակման զոհերի վերաբերյալ: Տեղեկությունների համաձայն, հինգ սպանվածներից երկուսը գերմանացիներ են, իսկ մնացածները Ավստրիայի եւ Հունգարիայի քաղաքացիներ:
ԳԴՀ-ի եւս երկու քաղաքացի գերության մեջ են: Նրանց հետ միասին զինյալները գերի են վերցրել եւս երկու զբասաշրջիկի, որոնց քաղաքացիության մասին ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բերեքեթ Սիմոնը հայտարարել է, որ զինյալների հարձակման զոհ են դարձել գերմանացի, բելգիացի, իտալացի, հունգար եւ ավստիալացի զբոսաշրջիկներ:
Գերմանիան Եթովպիա է ուղարկել իր քննչական ոստիկանության աշխատակիցներին, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 17-ին Եթովպիայի եւ Էրիթրեայի սահմանին, Էրտա Ալե հրաբխի մոտ: Զբոսաշրջիկները ուղեգրեր էին գնել գերմանական տուրօպերատորից:




























