ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի սպառնալիքը կանխելու նպատակով Եվրամիության տրված խոստումը գրեթե անհնար է իրականացնել։ Ըստ դրա պետք է երեք տարվա ընթացքում 750 միլիարդ դոլարի չափով ամերիկյան էներգակիրներ գնե։ Այսպիսի գնահատական է ներկայացրել Politico թերթը՝ վկայակոչելով փորձագետների։
Ըստ պարբերականի գնահատականի՝ «ԱՄՆ-ից ներկայումս իրականացվող սահմանափակ մատակարարումների, տեխնիկական խոչընդոտների և ներմուծման գործարքների նկատմամբ Բրյուսելի անբավարար լիազորությունները նշանակում են, որ նպատակին հասնելը աներևակայելի դժվար կլինի»։ Kpler հումքային գործակալության ավագ վերլուծաբան Լորա Փեյջի խոսքով՝ համայնքի առաջարկած գումարը «պարզապես ահռելի է և բացարձակապես անիրատեսական»։
Kpler-ի հում նավթի վերլուծության բաժնի ղեկավար Հոմայուն Ֆալաքշահիի տվյալներով՝ ներկայումս ԵՄ-ն իր նավթի և վառելիքի 12%-ը գնում է ԱՄՆ-ից։ Այս թիվը կարող է աճել մինչև 14% առավելագույն շեմը՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ի նավթավերամշակման գործարանները կարող են մշակել ամերիկյան նավթի հատուկ խառնուրդի միայն սահմանափակ մասը։ «Սա իսկապես ֆանտաստիկա է»,— արձանագրում է փորձագետը։
Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան (անանունության պայմանով) հայտարարել է, որ գործարքը կախված կլինի «որոշակի հանգամանքներից», ինչպիսիք են Եվրոպայում բավարար ՀԲԳ-ի (հեղուկացված բնական գազ) ենթակառուցվածքը և «ԱՄՆ կողմից տրանսպորտային հնարավորությունները»։ Սակայն նա պնդել է, որ «թվերը պատահական չեն վերցված, այլ հիմնված են համայնքի կարիքների վերլուծության վրա»։
Ըստ մասնագետներից մեկի՝ ԵՄ-ն՝ որպես գործադիր իշխանության մարմին, կնպաստի ԱՄՆ-ից մատակարարումներին, սակայն ինքը անմիջական դեր չի խաղում էներգակիրների ձեռքբերման գործում. ավելի շուտ այն արտացոլում է այն, ինչ «հիմնված է մասնավոր ընկերությունների մտադրությունների վրա»։ Եվ առայժմ ընկերությունները դրանում տնտեսական հիմնավորում չեն տեսնում։




























