Ժամը 11:46-ից սկսած «ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են համակարգի մամուլի ծառայությունից։

«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։ Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ծառայությունն անհասանելի է դարձել համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների պատճառով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 23–ին ևս նմանատիպ խնդիր էր առաջացել եւ քաղաքացիները  չէին կարողանում բանկային օնլայն հավելվածներով փոխանցումներ, գործանքներ կատարել։