«Frankie Morello»-ի մոդելավորողներ Մաուրիցիո Մոդիկան եւ Պիեռֆրանչեսկո Ջիլոտին որոշել են, որ, սկզբունքորեն,  կարելի է  ոչինչ էլ չկարել եւ մարդկանց մերկ ներկայացնել: Հիմա արդեն, հավանաբար, տարածված «հագնվել haute couture» արտահայտության փոխարեն թերեւս տեղին է «հանվել haute couture»-ը:

Մեդելավորողները իրենց մոդելներին դուրս են բերել ազդրակապերով  եւ անգամ բացարձակ մերկ: Հավանաբար, նրանք ցանկացել են ապացուցել, որ մերկ տղամարդկանց մարմինները եւս կարող են գեղեցիկ լինել:

«Frankie Morello» հագուստի հավաքածուն ներկայացնելու ժամանակ միայն քչերն են հիշում ինչ էին հագել տղամարդիկ, սակայն թե նրանք մերկ վիճակում ինչ տեսք ունեին` հիշում են բոլորը: «Frankie Morello»-ի անտեսանելի հագուստների» լուսանկարները ներկայացրել է  Woman.ru-ն: