Չեխիայում առաջին նախագահ Վացլավ Հավելի մահվան սգո օրերին վառված մոմերի մնացորդները քաղաքական գործչին նվիրված հուշաքանդակի նյութ կդառնան: Սրտաձեւ արձանը կստեղծեն չեխ հայտնի նկարիչներ Ռոման Շվեյդան եւ Լուկաշ Գավլովսկին: Քանդակի ձեւի ընտրությունը պատահական չէ. Իր անվան եւ ազգանվան կողքին Հավելը իր բոլոր թղթերում կարմիր գույնի սիրտ էր նկարում:
Քանդակը փետրվարի 9-ից մինչեւ ապրիլի 10-ը կտեղադրվի Պրահայի ազգային թատրոնի դիմաց: նրա հետագա ճակատագիրն անհայտ է` մոմե ստեղծագործությունների պահպանման բարդությամբ պայմանավորված, հաղորդում է Չեխական ռադիոն:




























