Մայքլ Ջեքսոնի հարազատները հրաժարվել են նրա բժիշկ Կոնրադ Մյուրեյից բազմամիլիոն փոխհատուցում ստանալու մտադրությունից: Բժիշկը դատապարտվել էր փոփ երաժշտության արքայի կանխամտածված սպանության համար:

Բժիշկը, որն իր պատիժն է կրում Քալիֆորնիա նահանգի բանտում, անվճարունակ է: Այդպես են կարծում հանգուցյալի մոր` Քեթրինի փաստաբանները:

Նրանց խնդրագրով Լոս Անջելեսի շրջանի դատախազի տեղակալ Դեւիդ Ուոլգրինը հունվարի 18-ին Վերին ատյանի դատարանի լսումների ընթացքում հետ է կանչել Ջեքսոնի 3 երեխաներին փոխհատուցվելիք գումարի հայտը: Դատարանը չի խոչընդոտել, քանի որ Մյուրեյի նյութական սուղ վիճակը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: 

Ջեքսոնները 100 միլիոն դոլար էին գնահատել «Ահա եւ վերջ» համերգային շրջագայությունների խափանման պատճառած վնասը: Այն հետաձգվել էր 2009 թվականի ամռանը երգչի մահվան պատճառով: Փոփ երաժշտության արքայի թաղման եւ հոգեհանգստի արարողությունների ծախսերը կազմել են 1,8 միլիոն դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: