Սահմանափակ հնարավորություններով առաջին մարդը նվաճել է հարավային բեւեռը: Նա 33-ամյա ամերիկացի Գրանտ Կորգանն է: Երկու շաբաթում նա հաղթահարել է 120 կմ տարածությունը` հասնելու երկրագնդի հարավային կետին:
Հատկանշական է, որ Հարավային բեւեռը նվաճվել է ուղիղ 100 տարի անց բրիտանական «Տերրա Նովա» արշավախմբից հետո, հաղորդում է Associated Press-ը:
Գրանտ Կորգանը հաշմանդամ է դարձել 2010թ. ավտովթարից հետո: «Իմ մարմինը կոտրված է, բայց հոգիս` ոչ»,- հայտարարել է ճանապարհորդը: Նրա թիմում ընդգրկված են նաեւ պարաօլիմպիական խաղերի մասնակից Ջոն Դեյվիսը, երկու գիդեր եւ կինոօպերատորներ:
Տեղաշարժման համար Կորգանն օգտագործել է «նստատեղով դահուկներ» սարքավորումը:
Ուղեւորության նպատակն էր գումարներ հավաքել բարեգործության համար, նաեւ գիտահետազոտական կենտրոնի, որ զբաղվում է ողնուղեղի վնասվածքների հետազոտմամբ, հաղորդում է RBC-ն:




























