Ռուսաստանի նախագահի հավանական թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, թե սպասում է սիրուն առաջին հայացքից:
46-ամյա մեծահարուստը Ռուսաստանի ամենանախանձելի փեսացուներից է: Չնայած իր տարիքին, «Կուրշեւելում» սկանդալային երեկույթների հայտնի մասնակիցները դեռ երբեք ամուսնացած չի եղել:
«Սերեբրյաննիյ դոժդ» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե սպասում է իր երկրորդ կեսին եւ կարծում է, թե դա լինելու է սեր առաջին հայացքից:
«Ես դեռ, ցավոք, չեմ հանդիպել իմ սիրուն: Բայց ես հավատում եմ, որ պարտադիր կհանդիպեմ իմ երկրորդ կեսին, եւ դա կլինի սեր առաջին հայացքից»,- ասել է Պրոխորովը: Նախագահի թեկնածուն ենթադրել է, որ այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել, քանի որ ինքն աշխատում է օրական 15 ժամ:




























