Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ Պետության ղեկավարին դիմավորել են պաշտոնյաներ։

Սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վաշինգտոն։

Այն անցկացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Հայաստանի կառավարությունը հաստատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 7-8-ը ԱՄՆ կատարելիք այցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման նպատակով: Նախարարների կաբինետը հայտարարել է, որ Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, ինչպես նաև Փաշինյանի և Թրամփի երկկողմ հանդիպումը:

Սպիտակ տան կողմից տարածած Թրամփի ժամանակացույցի համաձայն՝ Թրամփը վաղը պետք է հանդիպի Փաշինյանի, ապա՝ Ալիևի հետ։ Բացի այդ, նույն օրը նախատեսված է երեք պետությունների ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարությունը։