Մենք կարող ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հանգեցնող համաձայնագրի ստորագրման հույս ունենալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը հավատարիմ է խաղաղությանը, ինչը ցույց տվեց ԱՄՆ-ի միջամտությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությանը, որը դադարեցրեց այն։ Նույնը կարելի է ասել Կամբոջայի և Թաիլանդի մասին։
«Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, մենք կարող ենք հույս ունենալ, որ ուրբաթ օրը մենք այստեղ կլինենք՝ համաձայնագիր ստորագրելու համար, որը կծառայի որպես խաղաղության պայմանագրի սկիզբ», - ասել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և կբանակցի նրանց հետ։





























