Գրիֆիթի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ կենդանիների շարժումները հաշվարկելու ավանդական եղանակները կարող են զգալիորեն թերագնահատել անցած իրական հեռավորությունը, հատկապես ծովային տեսակների, մասնավորապես՝ կետերի համար: «Մենք տարիներ շարունակ հետևել ենք կետերին՝ օգտագործելով արբանյակային պիտակներ, գրանցելով նրանց շարժումները օվկիանոսներում,- ասում է դոկտոր Մեյնեկեն:- Սակայն այս հետազոտությունը ցույց է տալիս, որ մենք գիտենք պատկերի միայն մի մասը:
Նոր աշխատանքը ցույց է տալիս, որ կենդանիների շարժումները չեն սահմանափակվում հարթ քարտեզներով, գրում է «Научная Россия»-ն: Ծովային կենդանիները, մասնավորապես՝ են կետերը, շարժվում են եռաչափ՝ մակերեսով, ջրային թանձրաշերտում՝ դեպի վեր ու վար:
Երկրաբաշխությունը կենդանիների հետևման տվյալների հետ համատեղելով՝ հետազոտողները պարզել են, որ Երկրի կորությունը և սուզվելու վարքագիծը զգալիորեն մեծացնում են հաղթահարած ընդհանուր հեռավորությունը:
Օգտագործելով սուզվող կետերի ամենաերկար անընդհատ միգրացիայի ուղուց՝ Էկվադորից մինչև Անտարկտիդայի ծայրամաս, արբանյակային տվյալները, թիմը համեմատել է հեռավորությունը չափելու երկու եղանակ՝ մոտ 6658 կիլոմետր երկարությամբ ստանդարտ ցամաքային երթուղի և վերանայված 3D երկրաբաշխան գնահատական, որը հաշվի է առել սուզվելու միջին խորությունը և արագությունը: Արդյունքում լրացուցիչ 1055 կիլոմետր կամ մոտ 16 տոկոսով ավելի հեռավորություն է ստացվել։
«Հարավային Ամերիկայի իրենց բազմացման վայրերի և Անտարկտիդայի կերակրման վայրերի միջև միգրացիայի ենթարկվող սապատավոր կետերի համար դա կարող է նշանակել մինչև 14 հազար կիլոմետր մեկ միգրացիայի սեզոնում հաղթահարում,- ասում է դոկտոր Մեյնեկեն։ -Դա յոթ անգամ ավելի է, քան մարդու միջին տարեկան ճանապարհորդությունը»։
«Այդ արդյունքները ոչ միայն հետաքրքիր են. դրանք իրական հետևանքներ ունեն միգրացիայի ենթարկվող տեսակների վրա էներգիայի պահանջարկը և շրջակա միջավայրի ճնշումը հասկանալու համար։ Եթե կենդանիներն ավելի շատ էներգիա են ծախսում, քան նախկինում կարծում էին, ապա մենք թերագնահատում ենք միգրացիայի շրջակա միջավայրի արժեքը և շրջակա միջավայրի փոփոխությունների ազդեցությունը»։



























