Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի իրականացմանը աջակցելու և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ամրապնդելու գործին՝ օգնելով համայնքներին հաղթահարել երկարատև հակամարտությունը և շարժվել դեպի կայուն խաղաղություն, կայունություն և բարգավաճում։
«Այս շաբաթ ես շատ դրական հեռախոսազրույցներ ունեցա նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը կարևոր քայլ է դեպի կայուն խաղաղություն ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար», - գրել է նա իր X-ի էջում։





























