Եղբայրն ու քույրը Մեծ Բրիտանիայի Էյլսբերի քաղաքում զբոսանքի ժամանակ բջջային են գտել, բերել տուն, իսկ նրանց հայրը որոշել է դիտել հեռախոսի բովանդակությունը, որպեսզի տեղեկություններ իմանա դրա սեփականատիրոջ մասին: Բայց այն, ինչ տեսել են նա եւ իր երեխաները, նրանց ուղիղ ոստիկանություն է տարել, իսկ իրավապահները հետաքննություն է սկսել:

Հեռախոսի հիշողության մեջ երեք լուսանկարներ են եղել, որոնցում պատկերված է դիահերձարանի աշխատակիցը, ով ժպտում է` ձեռքին կտրված մարդկային գլուխ: Գլխավոր հերոսի ինքնությունը պարզել են, նա Դեվիդ Ամորն է:

The Daily Mail-ը գրում է, որ ամենասարսափելի այն է, որ նկարները տեսել են երեխաներն ու ահաբեկվել: Ներկայումս իրավապահները ստուգում են լուսանկարների իսկությունը: Նախնական վարկածով տղամարդու գլուխը պատկանում է գնացքի աիվների տակ զովածի:

Դեվիդ Ամորը դիակների բալզամավորումը մասնավոր գործ է դարձրել, եւ սեփական դիահերձարան ունի: