Հունվարի 20-ի երեկոյան դատավորի հագուստներով 12 անձինք փորձել են «գրավել» ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Վաշինգտոնում: «Գրավման» ժամանակ ակցիայի մասնակիցները երգել են Motown Supremes խմբի երգերը:
Ակտիվիստների ակցիան նվիրված է եղել Դաշնային ընտրական հանձնաժողովի դեմ ԱՄՆ քաղաքացիների գործընթացի 200-ամյակին: Այդ գործընթացը վերաբերում էր ընտրական քարոզարշավների անցկացման ժամանակ կորպորատիվ ծախսերի սահմանափակմանը, նշել են կազմակերպիչները, հաղորդում է CNN-ը:
Ոստիկանները դատարանի հրապարակի առջեւ ձերբակալել են 11 ակտիվիստների, նրանցից մեկին հաջողվել է մուտք գործել դատարանի շենք: Ակցիային ընդհանուր առմամբ մասնակցել է 200 մարդ: Սպասվում է, որ այսօր` հունվարի 21-ին, նմանատիպ ակցիաներ տեղի կունենան նաեւ ամերիկյան այլ քաղաքներում, մասնավորապես Օհայոյ, Ֆլորիդա նահանգներում եւ Հավայան կղզիներում:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Վաշինգտոնում այլ, ավելի աղմկահարույց ակցիա է տեղի ունեցել «Շրջափակիր Կոլումբիայի շրջանը» լոզունգով: 2012 թվականի հունվարի 17-ի երեկոյան Վաշինգտոնում Սպիտակ տան առջեւ ցույց է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ չարագործները ծխացող ռումբ են նետել Սպիտակ տան տարածք, որից հետո հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարել է:




























