Ղազախստանում վերջերս սենատոր նշանակված Սերգեյ Կուլագինին պատկերել են Ռուդնոմ քաղաքի նոր ուղղափառ եկեղեցու մանրանկարներում: Նկարը կոչվում է «Մուտք Երուսաղեմ», իսկ Կուլագինը կանգնած է Քրիստոսին քաղաքի մոտ դիմավորողների շարքում:

Ղազախական «Վրեմյա» թերթը հեգնում է, որ Կուլագինի ռեկորդային 7 տարի 9 ամիս պաշտոնավարումը Կոստանայի շրջանի ղեկավարի պաշտոնում նրան առիթ են տվել իրեն անմահացնել տաճարում:

Պարզապես, տաճարում աշխատող վարպետները կատարել են պատվիրատուների ցանկությունը: