Եվրամիության հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ 2024 թվականին միավորման բյուջեից 6 մլրդ եվրոն չի ծախսվել իր նպատակին։ Այս մասին գրում Է Handelsblatt թերթը։
Նշվում է, որ բյուջեի ոչ նպատակային ծախսերի ամենամեծ բաժինը բաժին է ընկնում այսպես կոչված «համախմբման» ծրագրերին՝ Եվրամիության պակաս զարգացած տարածաշրջանների ծրագրերի սուբսիդավորումն ավելի ապահովվածների հաշվին։ Ինչպես հստակեցնում է պարբերականը՝ դա միավորման ծախսերի ամենամեծ հոդվածն է։
Հաշվիչ պալատում նշել են, որ առանձին դեպքերում բյուջետային միջոցների ծախսը ապօրինի բնույթ է կրել, խոսքը «խարդախության, անարդյունավետության կամ հափշտակության» մասին է։ Աուդիտորները կարողացել են բացահայտել միջոցների ծախսման 19 դեպք, որոնցում կասկածվում է հանցավոր մտադրություն։ Նրանք դրանց մասին տեղեկատվությունն ուղարկել են ԵՄ իրավասու մարմիններին։





























