Հունգարացի գրող Լասլո Կրաշնահորկայը դարձել է 2025 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նոբելյան կոմիտեն նշել է, որ նա մրցանակը կստանա «իր համոզիչ և տեսլականային աշխատանքի համար, որը ապոկալիպտիկ սարսափի մեջ վերահաստատում է արվեստի ուժը»։
Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է հունգարացի գրող Լասլո Կրաշնահորկային, հայտարարել է Նոբելյան կոմիտեն։
Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից։ Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ այն պետք է շնորհվի այն հեղինակին, ով «ստեղծել է ամենանշանակալի գրական ստեղծագործությունը՝ իդեալիստական ուղղվածությամբ»։
2024 թվականին Գրականության Նոբելյան մրցանակը ստացել է հարավկորեացի գրող Հան Գանգը «հագեցած պոետիկ արձակի համար, որը դիմակայում է պատմական տրավմաներին և բացահայայտում մարդկային կյանքի փխրունությունը»։ 2016 թվականին նա դարձել է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր՝ «Բուսակերը» (The Vegetarian) վեպի համար։




























