Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռաֆահին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, հայտնում է The Jerusalem Post-ը։

Գազայի հատվածից ստացված հաղորդագրությունների համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի թիրախներին այն բանից հետո, երբ խմբավորումը հակատանկային հրթիռ է արձակել Իսրայելի զինված ուժերի ուղղությամբ։

Ավելի վաղ Պաղեստինի դեսպանատունը Եգիպտոսում հայտնել էր, որ Ռաֆահի սահմանային անցակետը՝ Գազայի և Եգիպտոսի սահմանին, կրկին կբացվի երկուշաբթի։

Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Ռաֆահի անցակետը չի բացվի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի փոխանցել Իսրայելին բոլոր պատանդների մարմինները։