Հարավային Կորեայի բանակից հայտնել են, որ կիրակի օրը հարավկորեական իշխանությունները ձերբակալել են հյուսիսկորեացի զինվորի, որը կամավոր կերպով հատել է երկու Կորեաները բաժանող լավ ամրացված ցամաքային սահմանը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ զինվորը փորձել է «փախչել հարավ»։
1950-ականների պատերազմի հետևանքով թերակղզու բաժանումից ի վեր տասնյակ հազարավոր հյուսիսկորեացիներ են փախել Հարավային Կորեա։ Նրանց մեծ մասը սկզբում հատել է ցամաքային սահմանը հարևան Չինաստանի հետ, այնուհետև հայտնվել երրորդ երկրում, օրինակ՝ Թաիլանդում, և միայն հետո հասել Հարավային Կորեա, նշում է լրատվամիջոցը։
Թերակղզին բաժանող ցամաքային սահմանով փախուստները համեմատաբար հազվադեպ են, քանի որ այդ տարածքը խիտ անտառապատ է, ականապատված է և վերահսկվում է երկու կողմերի զինվորների կողմից։