Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում որպես անհետ կորած որոնում են Չեչնիայից ընտանիքի պատճառով հեռացած Այշատ Բայմուրադովային։ Նա մարդու իրավունքների հիմնադրամի խնամակալ էր, որն օգնել էր նրան խուսափել ընտանեկան բռնությունից։ Նշվում է, որ Բայմուրադովայի ընկերները մտավախություն ունեն, որ նրան առևանգել են և բռնի ուժով վերադարձրել տուն։
Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Հաղորդում ներկայացվել է հոկտեմբերի 17-ին։ Այշատի հարևանները վերջին անգամ նրան տեսել են հոկտեմբերի 15-ին, երբ նա գնացել էր ընկերուհու հետ հանդիպելու և այլևս չէր վերադարձել։ Հետագայում պարզվել է, որ Բայմուրադովային սոցիալական ցանցերին հետևում են «Կադիրովի շրջապատի մարդիկ»։ SK SOS ճգնաժամային խմբի տվյալներով՝ ո՛չ Բայմուրադովան, ո՛չ էլ այն ընկերը, որի հետ նա պետք է հանդիպեր, չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ հաղորդագրություններին։





























