Առավոտից ուժայինները մտել են Գյումրու քաղաքապետարան։ Նրանց նպատակն է բերման ենթարկել քաղաքապետին։
Քիչ առաջ շտապօգնության մեքենա է ժամանել քաղաքապետարանի շենք՝ աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան պատգարակով տարան։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է քաղաքապետարանի պաշտոնական կայքից, որտեղ նաև տեսանյութ է տեղադրվել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին միայն հետեւյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալու և տալու մեղադրանքներով։





























